Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՑՅԱԼԸՙ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

02/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Բ.

Սփյուռքահայ իրականությունը պարբերաբար նոր անակնկալ է ի հայտ բերում, ազգային կյանքի անցյալի նույնիսկ ամենամանրամասն, անկարեւոր թվացող դրվագ մոռացությունից փրկելու ձեւեր գտնում: Իրենց բուն զբաղմունքով մշակութային-մտավորական կյանքից հեռու հայտնվում են մարդիկ, ովքեր ներքին մղումով կյանքի գործ են դարձնում ազգապահպանման որեւէ խնդիր, որեւէ ասպարեզում, որեւէ միջոցով:

Այսպես, հալեպահայ Վահե Սամուելյանը ոսկերիչ արհեստագործ է (միաժամանակ շուրջ 50 տարի հալեպահայ բեմում գործելովՙ դերասանական արվեստի սիրողական մակարդակը կատարելագործել, հասցրել է գրեթե պրոֆեսիոնալիզմի աստիճանի), որը հայ անցյալի մի բեկոր մոռացությունից փրկելու որպես միջոց ընտրել է լուսանկարների հավաքչության գործըՙ տարիներ շարունակ հավաքելով ոչ միայն ամենատարբեր անձանց լուսանկարներ, նաեւ փաստաթղթեր, հարսանյաց հրավերներ, վարժարանների վիճակացույցեր, վկայագրեր (նշանտվության եւ այլ) եւ ստեղծել անցյալի յուրատեսակ վավերագրություն-արխիվ: 80-ական թթ.-ին նա այդ նյութերի մի մասը պարբերաբար ներկայացրել է Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի էջերումՙ «Հայ անցեալըՙ լուսանկարներով» խորագրի ներքո: Հետագայում դրանց մի մասն ամփոփել եւ 2007-ին Երեւանում հրատարակել է նույնանուն խորագրով գրքի 1-ին հատորը: Գրքի երկրորդ հատորը լույս է տեսել օրերս, դարձյալ Երեւանում, պատմաբան, լրագրող Գեւորգ Յազըճյանի խմբագրությամբ եւ առաջաբան-երկու խոսքով, որտեղ նա այսպես է արժեւորում Վահե Սամուելյանի կատարած աշխատանքը. «…Ու եթէ իւրաքանչիւրիս անցաւոր կեանքէն յիշատակներ պիտի մնան, ապա Վահէ Սամուէլեանէն առյաւէտ մեզի պիտի մնան «Հայ անցեալըՙ լուսանկարներով» հաւաքածոներըՙ իբրեւ կարեւոր վկայութիւններ հայոց նորագոյն պատմութեան, մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքի հայկական գաղութներու եւ անոնց ու հայրենական պետութեան յարաբերութեանց 20-րդ դարու եւ 21-րդ դարասկզբի պատմութեան»:

Այսինքնՙ Վահե Սամուելյանը յուրօրինակ ձեւով, այլեւս բազում շերտերով արդեն մոռացության մատնված անցյալի վավերական կյանքի դրվագների պահապան է հանդես գալիս: Գրքում ներկայացված յուրաքանչյուր լուսանկարի կամ փաստաթղթի հետ զուգահեռ հեղինակը բավական մանրամասն տեղեկություններ է հաղորդում այդ անձին կամ տվյալ երեւույթին վերաբերող:

Օրինակ, Մարաշի Կեդրոնական վարժարանի 1921 թ. շրջանավարտների լուսանկարը առիթ է դառնումՙ վերհիշելու տվյալ ժամանակաշրջանը եւ տնօրենինՙ Սիրական Օրջանյանինՙ հաղորդելու մանրամասներ այս անձի ուսուցչական, ապա եւ քահանայական հետագա գործունեության, 1915-ի աքսորական կյանքի, զրկանքներով լի տարիների, հայրենի Մարաշ վերադարձի, մինչեւ Դամասկոսում, Զահլեում, Իրաքում շարունակող իր գործունեության մասին:

Լուսանկարները, ազգային կյանքի տարաբնույթ վավերագրերը նա հավաքել է ամենատարբեր վայրերիցՙ թանգարաններից, արխիվներից, նաեւ մասնավոր անձանցիցՙ կյանքի ամենատարբեր բնագավառների վերաբերողՙ կրթական, ազգային, մշակութային եւ այլ: «Թատերական դրուագ մը» խորագրի ներքո ներկայացվում է Բարսեղ Աբովյանը, որը ըստ հեղինակի, եղել է թատերական այն սերնդից, որոնք 19-րդ դարից մինչեւ 20-րդ դարի 1-ին կեսը կերտել են հայ թատրոնի նոր ծնունդը: Նկարագրված են Բ. Աբովյանի թատերական գործունեությունը, շրջագայությունները (Պոլիս, Օդեսա, Նոր Նախիջեւան, Բաքու, Թեհրան), խաղացանկը (հիմնականում հայրենասիրական բնույթի ներկայացումներ), տեղեկություններ է տրվում Հալեպում նրա բեմական կյանքի 50-ամյակի հանդիսության եւ այդ առիթով լուսանկարներով տպագրված պրակի մասին:

Այսպեսՙ շարունակ: Հեղինակը լուսանկար առ լուսանկար, փաստաթուղթ առ փաստաթուղթ գտնում, դրանց հետքերով գնում, ուսումնասիրում եւ իր վերագտած մասունքներով վերականգնում, կազմում է խճանկարը հայ ազգային կյանքի անցյալի մի հատվածի: Սա վավերական պատմություն է, վավերական կյանք, որն անշուշտ որպես սկզբնաղբյուրային արժեք կարող է օգտակար լինել համապատասխան ուսումնասիրողներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԴՅՈՔ ԵԿԵ՞Լ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ ԹԱՐՄԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԱՐՁԱԳԱՆՔՙ «ԱՆՏԵՂԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՈՐՈՇ ԲԺԻՇԿՆԵՐԻ»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՁԱԳԱՆՔՙ «ԱՆՏԵՂԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՈՐՈՇ ԲԺԻՇԿՆԵՐԻ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական