ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը ընդունել է հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթ; Փաստաթղթի նպատակն է թույլ չտալ իրանցիների միջուկային ծրագրի զարգացում: ՌԴ արտգործնախարարությունն անմիջապես հակազդել է Կոնգրեսի որոշմանը, հաղորդում է newsru.com կայքէջը: Ռուսաստանցի փորձագետների կարծիքով` Վաշինգտոնի գործողությունները կարող են խանգարել Իրանի նոր ղեկավարության հետ ԱՄՆ-ի փոխգործողությանը: ՌԴ ԱԳՆ-ում նոր պատժամիջոցներն անվանել են «տնտեսական խեղդում»:
Ներկայացուցիչների պալատում ընդունված նոր օրինագիծը Իրանից անմշակ նավթ գնող երկրներին կստիպի գնումների ընդհանուր ծավալն իջեցնել օրական 1 մլն բարելի, գրում է Foreign Policy կայքէջը: Այսպիսով` պատժամիջոցներն անպայման «կհարվածեն Իրանի ժողովրդին», գտնում են իրանցի որոշ վերլուծաբաններ: