Կիրակի, 26 Հուլիս, 2026

Երևանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մշակույթի գործիչների անուններով

Երևանում փողոցներ են անվանակոչվել։

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով, այսուհետ կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի,

Քանաքեռի 3-րդ փողոցը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի,

Քանաքեռի 8-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի,

Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը՝ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։