Կիրակի, 26 Հուլիս, 2026

Օդը լցնենք Տերյանի մեղեդիացած «Պտտվիր-պտտվիր, կարուսել» բանաստեղծությամբ

Վահագ Ռաշը Վահան Տերյանի ծննդյան օրը ներկայացրել է պոետի բանաստեղծության հիման վրա  և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Կարուսել» երգը` բլյուզային մեկնաբանությամբ։

 «Ծնունդ, որ վերածնունդ ու կյանք էր բովանդակ ժողովրդի համար։ Խոսք, որ սիրտ, ուղեղ ու հոգի էր։ Գրիչ, որ անսահման ու կես բնություն էր։ Օրհնյալ է ծնունդն այն ԲԱՆԱՍՏԵՂԾԻ, որ որպես հավերժության սերմնացան` հավերժաբար ժայթքեց գրականության եղեգան փողից… Օդը լցնենք Տերյանի մեղեդիացած «Պտտվիր-Պտտվիր Կարուսել» գեղեցիկ բանաստեղծությամբ։ Ծնունդդ շնորհավոր, Նաիրյան Երկրի երգիչ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ»,- իր նոր երգը ներկայացնելով՝ ասաց Վահագն Ռաշը։

Գործիքավորումը` Կարեն Արզումանյանի

 Միքս Մասթերինգ` Սերգեյ Գասպարյան