«Դրվագը», իսկ ավելի ճիշտ է ասել՝ «սատանի սհաթը» դո՛ւ ես, այ սրիկա:
—
Համարվում է, որ հիմա Հայոց բուն 4516 թիվն է (չնայած, ինքս համոզված եմ, որ մեր ազգի պատմական ընթացքը դրանից առնվազն մեկուկես անգամ ավելի երկար է, բայց մնամ ընդունվածի մեջ):
—
Պատմությունից հայտնի է, որ Վանի թագավորության առաջին արքա է համարվում Արամեն՝ մ.թ.ա. 859-843թթ.
Այսինքն՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում Հայաստանում եղել է հայկական պետականություն:
Վանի թագավորության, որ շատերին հայտնի է որպես Ուրարտու, վերջին արքան համարվում է Ռուսա Դ-ն (կառավարել է մ.թ.ա. 595-585թթ.)
Հետո գալիս են Երվանդունիները, առաջին թագավորը՝ Երվանդ Սակավակյաց, թագավորել է մ.թ.ա. 570-560թթ. իսկ այս հայկական արքայատոհմը իշխել է մ.թ.ա. 570-201թթ.
Հետո գալիս են Արտաշիսյանները՝
ըստ իս, Հայոց ամենից զի՛լ, բոլոր առումներով անգերազանցելի արքան՝ Արտաշես Ա Բարեպաշտ՝ մ.թ.ա. 189-160թթ.
Արտաշիսյանների հարստությունը Հայոց պետականությունը պահպանում ու Հայաստանը վերածում է կայսրության և մայրամուտ է ապրում արդեն մ.թ. 1-2 թվերին, վերջին կառավարչուհին էլ չասեմ, թե ով է եղել, գիտեք:
Հայ Արշակունիների կառավարման սկիզբ ընդունված է համարել մեր թվարկության 52 թվականը, Տրդատ Ա-ի գահակալությամբ՝ 52-88 թթ., չնայած սկզբում շատ խառնիխուռն վայրիվերումներ են եղել: Համենայն դեպս, 52-428 թթ.- Հայոց պետականություն ու թագավորություն եղել է:
Հետո, գիտեք, գալիս են Բագրատունիները՝ 885 – 1045թթ., հիմնադիր թագավոր՝ Աշոտ Բագրատունի:
—
Ես միտումնավոր շրջանցում եմ Զաքարյանների իշխանապետության, այդ թվում՝ հայ-վրացական ունիայի պահը, չնայած դա ևս պետականության ունիկալ և ուսանելի շրջան է:
—
Բայց նշեմ, առանց արքաների ու դինաստիաների մեջ խորանալու, որ եղել է Կիլիկիայի Հայոց թագավորություն, ընդհանուր՝ 1198 – 1375 թթ. միջակայքում:
—
Դրանից հետո, Հայոց պետականություն վերականգնվել է մեկ էլ, գիտեք, 1918 թվականին, իսկ 1991-ին վերականգնվել է անկախ պետականությունը:
—
Հիմա՝ պատմագիտորեն հայտնի ու անվիճելի մ.թ.ա. 859-ից մինչև էսօրվա 2024-ը անում է 2883 տարի, որից 457 + 543 (1000) տարին է, որ Հայոց պետականություն չի եղել: Չնայած, եթե Զաքարյանների իշխանապետությունը հաշվենք, ավելի քիչ է անում, բայց ՝ ոչինչ:
—
Մեկնումեկդ էդ ստորին ու նրա ասած էշություններին ականջ կախողներին փոխանցեք, որպեսզի էշ-էշ դուրս չտա թեմաներից, որոնցից կամ չի հասկանում, կամ թրքավարի է «հասկանում»: Այ կործանիչ թրքալամուկ, 2883 տարվա մեջ 1883 տարին ո՞նց կարա «դրվագ» լինի, որ էսօր ԱԺ-ում ասել ես, թե՝ «Հայոց պատմության մեջ պետականությունը եւ Հայաստանը դրվագներ են»:
Հայոց պետականության բոլոր արքաները քեզ պատմության միջանցքներում պատկերավոր ասած՝ «կտտոց տան»:
Արմեն Հակոբյան, լրագրող