Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Իրանը պատասխան հարված է հասցրել Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերին

ԱՄՆ-ն առաջին հարվածն է ստացել անցած շաբաթ իրանական  ուժերի վրա  լայնածավալ հարձակումից հետո։

Sky News-ը հայտնում է, որ  անցած գիշեր Իրաքի իսլամական դիմադրության կազմակերպությունը Իրանի աջակցությամբ անօդաչու թռչող սարքի հարված է հասցրել երկրի արևելքում՝ Դեյր էզ-Զուր նահանգում գտնվող Ալ-Օմար ուսումնական բազայի վրա, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերը:

Սպանվել է Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի 6 քրդական հատուկ ջոկատային, եւս 14-ը վիրավորվել են։

Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով  ամերիկյան զորքերի շարքերում զոհեր և վիրավորներ չկան։

Իրաքում «Իսլամական դիմադրության» զինված խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը և տարածել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է թռչում անօդաչու թռչող սարքը:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին այս խմբավորման անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։