Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Չինաստանն ԱՄՆ-ի ու Ճապոնիայի համար ընկալվում է որպես թշնամի

Չինաստանն առաջին անգամ ճանաչվել է որպես հիպոթետիկ թշնամի Ճապոնիա-ԱՄՆ համատեղ  զորավարժությունների ժամանակ. հայտնում է Kyodo գործակալությունը։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ համակարգչային մոդելավորման ընթացքում մշակվել են  Չինաստանից Թայվան հնարավոր ներխուժման սցենարներ։

Սպասվում է, որ մինչև տարեվերջ Թայվանի նեղուցում իրավիճակի սրման դեպքում ճապոնացի և ամերիկացի զինվորականները պետք է համատեղ գործողությունների ծրագիր մշակեն։