Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Թուրքիայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել

Թուրքական ուղղաթիռը, որը Հաթայից թռել է Գազիանթեփի օդանավակայան մեկնելու նպատակով, այս երեկո կործանվել է Գազիանթեփի Քարթալ գյուղի մոտ, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Թուրք նախարարի խոսքով՝ ուղղաթիռը գրանցված  է եղել երկրի անվտանգության ավիացիայի գլխավոր վարչության ռեեստրում։

Նա հավելել է, որ երկու օդաչուն  զոհվել են,  տեխնիկը վիրավորվել է։