Ինքնավնասում գործածների մեծ մասը՝ 70 տոկոսը, տղամարդիկ են
Ճապոնիայում տղամարդկանց ինքնասպանությունների թիվն աճում է երկրորդ տարին անընդմեջ։ Ռուսական «ТАСС» գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության հրապարակած տվյալներին, գրում է՝ 2023-ին ինքնասպանություն գործածների 70 տոկոսը տղամարդիկ են եղել։
«Սեփական կյանքին վերջ են տվել հիմնականում 30-60 տարեկան տղամարդիկ։ Նախորդ տարում մոտ 15․000 ճապոնացի ինքնասպան է եղել, ինչը, 2022-ի հետ համեմատ, 108-ով ավելի է»,- գրում է «ТАСС»-ը:
Ճաապոնացի փորձագետներն ինքնասպանությունների աճը, որքան էլ տարօրինակ թվա, բացատրում են երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներով, ինչպես նաեւ՝ գնաճով։
«Բանն այն է, որ 30-60 տարեկան տղամարդիկ պատասխանատու են ընտանիքի բարեկեցության համար, եւ, հավանական է՝ ֆինանսական դժվարությունները հաղթահարել չեն կարողանում, եւ լինելով հոգեբանական ծանր ապրումների մեջ՝ ծայրահեղ քայլի են դիմում»,- պարզաբանել են Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունից:
Ս․Վ․