Երաժշտական որեւէ գործիք նվագող տարեց մարդկանց մոտ զգալիորեն ցածր է դեմենցիայի՝ տկարամտության ռիսկը։ Նման եզրահագման են եկել բրիտանացի մի խումբ գիտնականներ, որոնց գետազոտություն-աշխատությունը տպագրվել է «International Journal of Geriatric Psychiatry» գիտական ամսագրում։
Անգլիայի «Էքսեթերի» համալսարանի ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 40 հազար մարդ։ Գիտնականները նրանցից ամեն մեկին նախ խնդրել են լրացնել երաժշտական փարձառնության մասին հարցաշար, ապա հիշողության հետ կապված առաջադրանքներ են հանձնարարել։ Պարզվել է, որ երաժշտական գործիքի տիրապետող մասնակիցները հիշողության հետ կապված առաջադրանքները կատարել են շատ ավելի լավ։
Հոդվածի վերջում գիտնական-հեղինակները եզրահանգել են, որ երաժշտական գործիք նվագելը կարող է կոգնիտիվ ռեզերվի բարձրացման արդյունավետ մեթոդ եւ տկարամտության զարգացումը կանխելու միջոց լինել։
Ս․Վ․







