Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԹԵՂՎԱԾ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

21/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամառը հանդարտ չէր: Ճիշտ է, մեր քաղաքական գործիչների մեծ մասը մուշ-մուշ հանգստացավ ու դեռ հանգստանում է տարբեր դուբայներում եւ նիցցաներում, սակայն նրանց «վաստակած» հանգիստը հեռվից-հեռու խռովում էին Երեւանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի թանկացման բողոքը թեժ պահող ակտիվիստները, ընդունվելուց բավական ժամանակ հետո հանկարծ ու գենդերային հավասարության մասին օրենքում ազգի հանդեպ սպառնալիք հայտնաբերած զույգուկենտ գործիչները` օրումեջ իրենց ասուլիսներով ու կայքերին տված խորիմաստ հարցազրույցներով ազգիս ընտանեկան արժեքների կորուստով խիստ անհանգիստ, եւ ինչպես հակաարեւմտամետներն են համոզված, արեւմտյան արժեքներին ուղղված հակագենդերային նոկաուտով: Եվ ապա Լավրովին սիկ… արած Ադրբեջանի նախագահի արարողակարգի աշխատակիցն` իր խիստ նենգ, հեռահար, հայկական արմատներին ուղղված դավադրությամբ: Այն աստիճան, որ մի պահ մոռացվել էր եվրոպական ու եվրասիական «եւ-եւ, կամ-կամի»` արհեստական թե իրական վեճը` գոնե մինչեւ աշուն, մինչեւ որ երեկ Ստյոպա Սաֆարյանը քնից հանեց թեման:

Ադրբեջանին ռուսների ծախած «Սմերչի» մասին էլ մոռանում էին` մեկ էլ, ըհը, մերոնք մատ արեցին ռուսներին ու ադրբեջանցիներին չինական «Սմերչով»` Չինաստանից ձեռքբերված գերժամանակակաից համազարկային հրթիռային նոր համալիրով. AR1A-ն կարող է գործադրվել մինչեւ 130 կիլոմետր հեռավորության վրա, սա մի կողմից գերժամանակակից եւ հզոր զենքով ապահով զգալու տարբերակն է, զինված ենք, ուրեմն` «Սմերչի» դեմ ավելի լավ «Սմերչ»:

Մյուս կողմից` էսքան զենքով հագեցած տարածքի առումով արժե մտահոգվել, ու Կոմանդոսը` մեր փորձված զորավար Արկադի Տեր-Թադեւոսյանը, որ մտահոգվում է, մյուսներս պիտի մտահոգվենք ու մտահոգվենք:

Իսկ թե ինչպե՞ս պիտի գենդերային հավասարության օրենքի անվան տակ Հայաստանում այլասերություն տարածվի, չգիտենք, երբ անցած նստաշրջանում ընդունելիս էլ բոլորի համար պարզ էր, որ օրենքի համապատասխան դրույթը միայն ցուցափեղկ է` եվրոպական պարտավորություններին ուղղված, ու մեր մաչոներին, մեր տղամարդակենտրոն ընտանիքներին դրանով ոչինչ չի սպառնում: Ու բացի մի քանի թափթփուկներից` ոչ ոք այդ «կամուֆլյաժ»-օրենքի վրա ձեռք չի տաքացնելու` ովքեր արյուն էին պղտորում առանց օրենքի, էդպես էլ շարունակելու են պղտորել, ու մեծ մասամբ ծածուկ, քանի որ հազար օրենք էլ լինի, մեր հասարակությունն իր օրենքներով է ապրում`գեյերին եւ մյուս սեռական խանգարվածներին մերժելով: Իսկ կինը մեր հասարակությունում հավասար որոշում է կայացնում` տղամարդու հետ, սակայն տղամարդուն ու նրա հեղինակությունը գոնե երեւութապես առաջ հրելով, եւ դա անգամ պարզ էր Պոզներին: Բայց մերոնց մեջ կան մարդիկ, ում պետք է ջուր պղտորել. մի մասը վճարովի, մյուս մասը հեշտ փիարի եղանակ գտնելով այդ առիթով: Իսկ Պոզները, զարմանալիորեն լավ էր հասկացել մեր ընտանեկան իդիլիայի ենթատեքստը: Երբ նրան հարցրել են, թե կեսգիշերին իրեն հյուրասիրող հայ ընտանիքի կանայք ինչո՞ւ սեղան չնստեցին տղամարդկանց հետ, այլ կողքից, մի անկյունում նստած էին հետեւում հյուրասիրությանը, ու սա կարելի է կանանց իրավազրկություն համարել, Պոզները ստացել էր մի պատասխան, որը նրան շատ իմաստուն էր թվացել: Նրան հասկացրել էին, որ եթե տան կինը չկամենար` ոչ ոք նրան կեսգիշերին այդքան համեղ չէր կերակրի, ու այդքան հեզ նստած կինն է հենց ամեն բան որոշողն ու իր ամուսնու միջոցով իրականություն դարձնողը: Իսկ դուք ասում եք` գենդեր կամ իբր ձեռքբերովի սոցիալական վարքագծի վերաբերյալ ձեւակերպում-սպառնալիք, անկախ կենսաբանական սեռից: Մոռացեք էդ բառերը, դրանք Հայաստանում ոչինչ չեն նշանակում ու ոչ մեկին սեռափոխությամբ չեն սպառնում: Եվ պետք չէ այդ թեմայով միավորներ հավաքել` թե գենդերի դեմ պայքարելը հայերի համար Ավարայրի նման մի բան է, ու էլի ուրիշ ապուշություններ: Զանազան շեղումները հաստատում են օրինաչափությունը: Իսկ թե օրենքի ինչ- որ սպրդում ժամանակին չի նկատվել, է, առանց աղմուկ- աղաղակի փոխեք. չեմ հիշում, թե օրենքի քննարկման ժամանակ ինչ-որ մեկը լրջորեն ընդդիմախոսեր: Ու մեկ է` ոչ օրենքի այժմյան տեսքը, ոչ հետագա փոխված տեսքը մեր կյանքում որոշիչ չեն լինելու, մենք ապրում ենք հայերի՛, զուտ հայկական սահմանադրությամբ այս հարցում: Ու այդտեղ ոչինչ չեն կարող անել զանազան լալահառաչ հրապարակումները, որոնց առատությունն ուղիղ համեմատական է մեզ երրորդ երկրի տեղ դրած ու գենդերի անվան տակ այստեղ փող լվացող գրանտատուների նկրտումներին: Մենք գենով իմունիտետ ունենք դրանց դեմ, իսկ մի քանի բազմազաններ, հանգիստ, երբեք չեն կարող որոշիչ լինել մեր հասարակության մեջ:

Վերադառնանք մեր ոչխարներին, ավելի շուտ` ամռան անհանգիստ լինելուն: Ասենք, որ այդ անհանգստությունը վառ պահող երիտասարդներն իսկապես մատ են արել մեր քաղաքական դաշտին, ու նրանց մատնել բարդույթների, չնայած դեռ հասկանալի չէ, թե ինչ կա այդ շարժումների տակ, ու ընդհանրապես` աշնանն ովքե՞ր պետք է վերցնեն փոփոխությունների սպասման դրոշը: Իսկ որ հասարակության մեջ չի մեռել փոփոխությունների սպասումը, եւ ամեն ինչ այնպես չէ, որպես պատկերացնում, նկարագրում եւ գնահատում են ամառային գործընթացներից դուրս մնացած մեր քաղաքական շատ միավորներ, թե` հասարակությունը հիասթափված է, մարդիկ հուսահատությունից մի ելք ունեն միայն` արտագաղթել եւ այլն, դա 100-տոկոսանոց ու նույնիսկ 50-տոկոսանոց ճշմարտություն չէ: Իրականում հասարակությունը ոչ թե հրաժարվել է իր սպասումներն իրականություն դարձնելու հույսից, այլ մի պահ անթեղել է իր սպասումները, մինչեւ հասկանա, թե ո՞վ կամ ովքե՞ր են իրականացնելու դրանք:

Մի պարադոքսալ վիճակ է ստեղծվել` հասարակությունը հիասթափվել է բոլորից` նախ իշխողներից, հետո ընդդիմադիրներից: Բայց հիմա երկրորդ շրջանն է սկսում իր հույսերի գեներացման ու կրկին պտտեցնում է հայացքը` նորից գույքագրելով ունեցածը, ու նորից փորձելով հասկանալ` ո՞ւմ հետ հույս կապի: Սա փոքր շրջան է լինելու, հանրությունն այլեւս շատ երկար չի տրվի քյանդրբազություն անողների խաղերին` փորձ ունի, ու կորոնի նորերին (արդեն այդ որոնումները երեւում են): Հիմա էլ զարմանքով կարելի է արձանագրել, որ հասարակության բավական հայտնի դեմքեր իրենց հայացքները կրկին ուղղում են երկրի նախագահին (չնայած դիտարկումները հակառակ ենթադրությունների տեղիք պետք է տային): Այսինքն` նախորդ տարիներին հատած հույսը պահպանել է իր փշուրները, մարդիկ մտածում են, որ երկրի նախագահն այլ ելք չունի` բացի նրանից, որ ի վերջո պետք է փոխի երկրում իրերի դրությունը, վերակենդանացնի մարդկանց մեջ հույսը: Դա նրանից սպասվել է եւ անցյալ նախագահական ժամկետին դեռ: Հիմա վերջին հնարավորությունն է` ե՛ւ նախագահի, ե՛ւ հասարակության համար: Ճիշտ է, նախագահը հասարակության սպասումը կարող է իրացնել` հաղթահարելով իր շրջապատի, իր շրջանակի մարդկանց դիմադրությունը, շահամոլությունն ու ագահությունը, սակայն նա այլ ընտրություն չունի. կամ պետք է շարունակի իներցիան ու գոհացնի միայն իր շրջապատին, դրանով իսկ ավելի անջրպետվելով հանրությունից եւ նախագահի ինստիտուտը վտանգի տակ դնելով, կամ պետք է հաղթահարի այդ շրջապատը, նրանց շահերը հաճախ ստորադասելով, նրանց դիմակայության պայմաններում փորձի մաքրել նախագահի ինստիտուտը իր շրջապատին պատած արատների ստվերներից եւ մեջքին ունենա հանրությանը: Ավելի լավ է մեջքին ունենալ հանրություն, քան երկրի երակը մտած օլիգարխիա, որից երկիրն ու ազգը վաղուց են սահմանազատվել: Շատ մեծ ընտրության հնարավորություն չունի նախագահը, եւ ոչ էլ մեր երկիրն այլեւս շատ ժամանակ ունի` արտաքին մարտահրավերներին դիմակա: Հուսով ենք` նա շատ լավ հասկանում է սա եւ մամուլի այս հրապարակումը եւս գուցե հասնի նրան ու հիշեցնի իր դժվարին ընտրության, ժողովրդի սպասման մասին: Հակառակը` ժողովրդի անհուսությունն է եւ երկրի աննախանձելի վիճակը:

Նախորդ գրառումը

ՉՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական