Փաշինյանին զարմացնում է, երբ ասում են՝ կառավարությունն այսինչ որոշումը կայացնելիս ինչո՞ւ մասնագետների կարծիքը չի հարցրել։
Նրա պնդմամբ՝ Հայաստանում մասնագետների տեղեկացվածությունը, նրանց իմացած ամենաթարմ ինֆորմացիան 1993 թվականի է։
Կառավարության գլուխը, փաստորեն, թերահավատություն ունի հայաստանյան մասնագետների հարցում։ Երևի դա է պատճառը, որ դասագրքեր գրելու հանձնառությունը թողնում է ոչ մասնագետներին՝ ասենք, «Հայոց պատմություն» դասագիրքը գրում է համաշխարհային պատմության մասնագետը՝ Տիգրան Մեծի ժամանակվա քարտեզում նշելով Ադրբեջան անունը, բայց չնշելով Աղվանքը։
Կառավարության գլուխը հեգնում, ծաղրի է ենթարկում հայաստանյան մասնագետներին, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր իր շրջապատում չեն, իր կուսակցությունից ու թիմից չեն։
Մեկն էլ կարծի՝ իր դրած կադրերն են մասնագետներ։ Սատկած հավի ծիծաղն է գալիս։ Եթե մասնագետներ են, ինչու են Հայաստանում բոլոր ոլորտները տապալված, ինչու է երկիրն օր օրի անդունդ գլորվում։
Դիպլոմ, գիտական աստիճան… նա չի կարևորում այս ձեռքբերումները։ Իհարկե, զարմանալի էլ կլիներ, եթե դիպլոմ, գիտական աստիճան չունցողը, բուհ չավարտածն արժևորեր դիպլոմն ու գիտական աստիճանը։
«Քաղաքական առաջնորդության ժամանակն ա հիմա, քաղաքական առաջնորդությումբ պետք է մենք մասնագետ ունենանք»,- Կառավարության այսօրվա նիստին ասաց կառավարության գլուխը։
Հասկացա՞ք ինչ ասաց՝ քաղաքական առաջնորդությամբ պետք է մենք մասնագտներ ունենանք։ Այս հայտարարությամբ ամեն ինչ ասված է։
Այսպիսով, նա Կառավարության այսօրվա նիստում քաջալերեց ու «դուխ տվեց» այն նախարարներին ու մասնավորապես Ժաննա Անդրեասյանին, թե՝ ի՜նչ մասնագետներ, ի՜նչ մասնագիտական դիրքորոշում… Ինչպես որոշել ես, այդպես էլ արա, ոտքդ դիր գազին ու գնա առաջ, տեր եմ։
Մասնագետն էլ ես դու, մասնագիտական կարծիքն էլ։