Նովակ Ջոկովիչը «Australian Open»-ի անվիճելի ֆավորիտը չէ։ Այս մասին «Газета»-ի հետ զրույցում ասել է թենիսիստ Անդրեյ Օլխովսկին։
«Ջոկովիչի առաջատարությունը մրցույթում դեռ հարցականի տակ է։ Այո, նա ֆավորիտ է, բայց կան այնպիսի տղաներ, ինչպիսիք են Մեդվեդեւը, Սինները, չմոռանանք նաեւ Կարլոս Ալկարասի, Անդրեյ Ռուբլյովի մասին։ Կան մարզիկներ, որոնք ընդունակ են դիմադրել Նովակին, ընդհուպ մինչեւ հաղթել նրան»,- լրատվականին ասել է Օլխովսկին։
Նշենք, որ 36-ամյա Ջոկովիչը 10-ն անգամ գլխավորել է Ավստրալիայի բաց առաջնությունը։ Աշխարհի առաջին ռակետն, ընդհանուր առմամբ, 24 տիտղոս ունի։
Ս․Վ․