Նախարարի որոշումը վիճարկվելու է դատարանում
«Թեքեյան» կենտրոնում այսօր քննարկում էր հրավիրվել՝ խոտանել «Հայոց պատմություն» խեղաթյուրված դասագիրքը, թույլ չտալ, որպեսզի այն դպրոց մտնի ու շրջանառվի։
Կլոր սեղանին նախորդել էր մեկ այլ նախաձեռնություն՝ Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, հասարակական գործիչներ Նարե Նավասարդյանը, Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նախորդ շաբաթ խորհրդակցություն էին անցկացրել՝ քննարկելու ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ապազգային բովանդակությամբ դասագրքի մերժմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու միջոցառումները։
Այսօրվա բանախոսներից Արա Զոհրաբյանը ներկայացրեց, թե ինչ են պատրաստվում անել փաստաբանները։
Նրանք «Հայոց պատմություն» դասագիրքը մերժելու և գործածությունից հանելու դատական ճանապարհով են գնում՝ վիճարկելու են «Հայոց պատմություն» դասագիրքը գործածության մեջ դնելու՝ ԿԳՄՍ նախարարի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում.
