200 տարի մեր դասագրքերը գրել են հեղինակավոր մարդիկ՝ Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Բենիամին Թաշյան, Էդվարդ Ջրբաշյան, Գևորգ Ջահուկյան, Հովհաննես Բարսեղյան։
Ձմռան մի երեկո գողերը բռնում են Գուրգեն Սևակին։
Նա ասում է.
-Այս ի՞նչ եք անում, ախր ես ձեր երեխաների դասագիրքը գրողն եմ։
Գողերը նրան բաց են թողնում։
«Խոտանենք «Հայոց պատմություն» խեղաթյուրված դասագիրքը» քննարկմանը «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը պատմական այս անդրդարձով ցույց տվեց, թե դարեր շարունակ մեզ համար որքան կարևոր է եղել դասագիրքը, ու որքան բծախնդրորեն են ընտրվել դասագրքերի հեղինակները։
Մանրամասները՝ տեսանյութում.