Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար ռուս դիվանագետների և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև շփումներ չեն եղել. հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսական կողմը չի պատկերացնում, թե ինչպես կարող են իրագործվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումները՝ արագ լուծելու Ուկրաինայի շուրջ հակամարտությունը։
«Ոչ, մենք պատկերացում չունենք, թե ինչպես է դա հնարավոր իրականացնել: Այդ հարցով շփումներ չեն եղել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նշենք, որ Թրամփը կրկին խոստացել է լուծել Ուկրաինայի հակամարտությունը նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո։