«Միգրացիայի և զարգացման գլոբալ ֆորումի» (GFMD) 14-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Ժնեւ կմեկնեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու հանձնակատարի գրասենյակի աշխատակից Ամալյա Կարապետյանը։ Վարչապետ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Սինանյանն ու Կարապետյանը Շվերյացրիայում կլինեն հունվարի 22-26-ը։
Որոշման մեջ ասվում է, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են ՀՀ պետական բյուջեի հաշվին։
Ս․Վ․