Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Արցունքաբեր գազ կարող է «կրակել» նաեւ սմարթֆոնի պատյանը

Նովոսիբիրսկի պետական ​​տեխնիկական համալսարանի ուսանողները սմարթֆոնի ինքնապաշտպանիչ պատյան են ստեղծել։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ արցունքաբեր գազով (перцовый газовый баллончик) աքսեսուարի-հեղինակներն ուսանողներ Պավել Ֆատյանովն ու Եվգենի Զապեսոցկին են։

Բալոն-պատյանի տարողությունը 25 մլ է։ Դրա մեջի արցունքաբեր գազը հնարավոր է ցողել (օգտագործել) մինչեւ 50 անգամ:

«Զինված» պատյանի առավելությունը կոմպակտությունն է։ Այն հեռախոսին անկացնելուց հետո անգամ սմարթֆոնը հեշտությամբ տեղավորվում է գրպանում։

Ս․Վ․