Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հայտնի է՝ երբ էկրաններին կլինի Ջեքսոնի մասին ֆիլմը

2025-ի ապրիլի 18-ին կինոթատրոններում կհայտնվի «Մայքլ» ֆիլմը՝ նվիրված հանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնին։ «Variety»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պրոդյուսերը Գրեհեմ Քինգն է, ռեժիսորը՝ Անտուան ​​Ֆուկուան, սցենարիստը՝ գրող Ջոն Լոգանը։

Գլխավոր դերը վստահվել է երգչի եղբորորդուն՝ Ջաֆար Ջեքսոնին։

Կենսագրական ժապավենի նկարահանումները մեկնարկելու են հունվարի 22-ին:

Ս․Վ․