Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ» ԵՐԿՐՈՒՄ

28/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Մինչ ներկա իսլամական վարչակարգը փորձում է ձերբազատվել Աթաթուրքի ժառանգությունից, շատ ստոր արարքներ են ի հայտ գալիս Թուրքիայում: Գաղափարական պատերազմից այդ ձերբազատումը անուղղակիորեն նպաստավոր է դառնում փոքրամասնությունների համար:

Վերջերս մի փաստաթուղթ է հայտնաբերվել, որը բացահայտում է 1923-ին Աթաթուրքի հիմնադրած թուրքական հանրապետության իրարահաջորդ վարչակարգերի ռասիստական բնույթը: Ստամբուլի նահանգային կրթության վարչության պատրաստած այդ պաշտոնական փաստաթուղթը հավաստում է, որ Թուրքիայի բնակչության կառավարման համակարգում «ռասայական կոդավորման» էին ենթարկվում հայերը, հրեաները եւ հույները: Հայերըՙ 2, հրեաներըՙ 3 եւ հույները 1 համարի տակ էին զատորոշվում: «ՌԱդիկալ» թերթին տված իր բացատրության մեջ բնակչության կառավարման համակարգից մի պաշտոնյա նշել է, թե այդ գործընթացը իրականացվում էր, «որպեսզի փոքրամասնությունները կարողանան օգտվել Լոզանի պայմանագրի իրենց իրավունքներից»: Այս բացատրությունը շատ նման է մինչեւօրս հնչող թուրքական իշխանությունների այն պնդումներին, որ Առաջին համաշխարհայինի օրերին կառավարությունն այնքան էր մտահոգված հայ փոքրամասնության հարցերով, որ այդ խմբի անդամներին տարագրեց «ավելի ապահով վայրեր»: Այդ ավելի ապահով վայրերն, անշուշտ, Դեր Զորի անապատներն էին, որտեղ նրանք տորովեցին:

Մենքՙ հայերս, անկասկած, կարիք չունեինք նման փաստաթղթի ի հայտ գալուն, որպեսզի իմանայինք, որ մեզ որպես երկրորդ կարգի քաղաքացիների էին վերաբերվել: Բայց քանի տաբուները խանդվում են (բայց չեն վերանում), քաղաքագետներն այդ երկրում սկսել են ուսումնասիրել այդ գործընթացներն ու փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքը: «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Ալթան Թանն այդ առթիվ նշել է, որ «նման պնդումները թեեւ շրջանառվում էին, բայց դրանք միշտ հերքվում էին իշխանությունների կողմից»: Նա ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերից պահանջել է հայտարարությամբ հանդես գալ, «եթե նման բան կատարվում էր, ապա դա իսկական դժբախտություն է: Իր քաղաքացիներին հետեւելը, այն էլ գաղտնի, էթնիկական պատկանելության եւ կրոնական համուզմունքների պատճառաբանություններով, մեծագույն աղետ է», ասել է նա:

Ցեղասպանությունից հետո էլ Թուրքիայում մնացած հայերը իրենց մաշկի վրա զգացել են նման խտրական, ռասիստական քաղաքականության ծանրագույն հետեւանքները: Այդ քաղաքականության դրսեւորումներից մեկը «Վարլըք վերգիսին» էրՙ ունեւորության հարկը, որը 1940-ականներին պարտադրվում էր հայերին, հրեաներին եւ հույներին: Ովքեր չէին կարողանում վճարել այդ չափազանց մեծ գումարը, ուղարկվում էին աշխատանքային գաղութներ, որտեղ կնքում էին իրենց մահկանացուն:

Մյուսը, որ մինչեւ օրս գործադրվում է, հայկական դպրոցներում թուրք փոխտնօրեններ նշանակելն է: Համայնքը ազատ է աշխատանքի հրավիրելու որեւէ հայ տնօրենի, բայց իշխանությունը ամբողջությամբ թուրք փոխտնօրենի ձեռքերում է: Իրականում այդ պաշտոնին նշանակվող թուրքերը կառավարական լրտեսներ են, որոնք պետք է հետեւեն, որ դպրոցներում կիրառվեն կառավարության քաղաքականության սահմանափակող դրույթները, եւ զեկուցեն իրենց գերատեսչություններին այն բոլոր դեպքերը, երբ դպրոցներում գաղտնի դասավանդվում են հայոց պատմություն: Այդ պատճառով էլ այն շրջանավարտները, որոնք հետագայում հայտնվում են Արեւմուտքում, ապշում են, որ հայոց պատմություն կոչված առարկա գոյություն ունի:

Քրդերը չունեն եւ չեն ունեցել որոշակի կոդ, որովհետեւ նրանք նախատեսված են ձուլման ենթարկվելու: Սկսած Աթաթուրքից, ով կազմակերպեց Դերսիմի կոտորածներն ընդդեմ քրդերի, իրարահաջորդ վարչակազմերը փորձել են համոզել քրդերին, որ նրանք առանձին էթնիկական խումբ չեն, այլ պարզապեսՙ «լեռնցի թուրքեր»:

Հակառակ բոլոր տեսակի հետապնդումներին եւ վայրագություններին, քրդերը հաստատ գիտեն, որ իրենք քրդեր են եւ ոչ թե «լեռնցի թուրքեր»: Թուրքիայի բնակչության մեկ երրորդ մասը կազմող քուրդ փոքրամասնությունն այսօր ազատազրկման եզրին է: Իրաքում Քուրդիստանի գոյառումը նոր հույսեր է արթնացրել տարածաշրջանի եւ հատկապես Թուրքիայի քրդերի շրջանում: Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի թոհուբոհում կարծես ձեւավորվում է մի նոր քրդական ինքնավար մարզ տարածաշրջանում:

Քաջ գիտակցելով նման հեռանկարի գոյառումըՙ վարչապետ Էրդողանը փորձում է ելք գտնել: Նա արդեն համաձայնության է եկել բանտարկված քուրդ առաջնորդ Օջալանի հետ, որ քրդական պարտիզանական խմբավորումները դուրս գան Թուրքիայի տարածքից: Քրդերն իրականացրել են իրենց խոստումը եւ անհամբեր սպասում են Թուրքիայի կառավարության հետագա քայլերին: Ճանաչելով Էրդողանի երկերեսանիությունը, կարելի է ենթադրել, որ նա կամ որոշ «կոսմետիկական» փոփոխություններ է մտցնելու քրդերի կարգավիճակի մեջ, կամ էլ, պատանդ վերցնելով արդեն անզեն բնակչությանը, իր հին սովորության համաձայն դիմելու է ռազմական միջոցներով քրդական հարցը լուծելու քայլին:

Անկասկած, հայերն այժմ Թուրքիայում մի փոքր ավելի ազատ են զգում իրենց: Կառավարությունը խոստացել է վերադարձնել համայնքին առգրավված գույքերի 16 տոկոսը: «Ակօսի» նման թերթերն ավելի համարձակորեն են գրում ժողովրդավարության մասին, որից օգտվելու է երկրի ողջ բնակչությունը: Սակայն, պատմական փորձից ելնելով, հայերն այնտեղ չափազանց զգուշավոր են: Աչքը տեսածից է վախենում: 1909-14 թվականները հույսի եւ արտահայտվելու ազատության ժամանակաշրջան էին խոստանում Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր փոքրամասնություններին, բայց, ցավոք, ավարտվեցին ցեղասպանությամբ:

Ավելի ուշՙ 1950-60-ականնեերին, երբ Ադնան Մենդերեսը ժողովրդավարական սկզբունքներով ընտրվեց վարչապետ (1950-1960), իշխանությունների բռնատիրական հակումները մի փոքր մեղմացան, եւ հայերն ու այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ սկսեցին վայելել որոշ ազատություններ: Հայկական համայնքից Մկրտիչ Շելեֆյանը նույնիսկ խորհրդարանի պատգամավոր ընտրվեց: Բայց 1960 թվի զինվորական հեղաշրջումը Մենդերեսին կախաղան բարձրացրեց: Վերացան բոլոր տեսակի ազատությունները: Փոքրամասնությունները դարձյալ սկսեցին ճնշումների ենթարկվել: Իսկ Քենան Էվրենի զինվորական հեղաշրջումը տեղի ունեցավ 1980-ին: Նրա իշխանության օրոքՙ 1982-ին ընդունված սահմանադրությունը դեռեւս ուժի մեջ է Թուրքիայում: Էվրենի երկաթյա բռունցքի կառավարման տարիներին (1980-89) փոքրամասնությունները ամենածանր ճնշումների ժամանակաշրջան ապրեցին: 96-ամյա այդ բռնակալը դեռեւս ողջ է եւ վերջերս հպարտությամբ հոխորտացել էր, որ զինվորական հեղաշրջումից հետո ձեռքերը չէին դողացել ստորագրելու 35 քաղաքագետների մահվան դատավճիռը եւ հնարավորության դեպքում նույնը կաներ նաեւ այսօր: Այլ նորահայտ փաստաթղթերում այս արյունռուշտ բռնակալը արդարացնում է մեկուկես միլիոն հայերի սպանությունը որպես «անհրաժեշտ» եւ «օրինական» գործողություն:

Էրդողանի նախկին կաբինետի պաշտպանության նախարարը, ավելի հեռուն գնալով, հռետորական հարց է բարձրացրել, թե արդյոք Թուրքիան իր ներկա հսկայական տարածքը կունենար, եթե տարագրած չլիներ իր փոքրամասնություններին: Իսկ Արեւմուտքը շարունակում է Թուրքիան ներկայացնել որպես իսլամական աշխարհի «ժողովրդավարության տիպար» երկիր:

Մյուս կողմիցՙ Փարիզում գործող «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը Թուրքիան համարել է «աշխարհի ամենախոշոր բանտըՙ լրագրողների համար» եւ 179 երկրների մեջ 154-րդ տեղն է վերապահել նրան իր 2013-ի զեկույցում:

Հայերի համար Թուրքիան շարունակում է մնալ ականապատված մի հսկայական դաշտ: Նրանք այնտեղ ազատորեն չեն կարող շնչել, հակառակ ներկայի խաբուսիկ, թվացյալ որոշ հակումների: Նրանք քաջ գիտակցում են, որ զգույշ պետք է լինել, քանի արյունարբու բռնակալներն ու ոստիկանության գաղտնի գործակալները ազատորեն շրջում են երկրով մեկ: Գիտակցում են, որ երկրորդ կարգի քաղաքացիներ են եւ իրենց «ռասայական կոդը»ՙ 2-ը, դեռեւս ուժի մեջ է:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ ՏՊԱԳՐՎԱԾՙ ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԻ

Հաջորդ գրառումը

ԹԱՆԳԱՐԱՆ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍԲ ԿԻՐԱԿՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԹԱՆԳԱՐԱՆ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍԲ ԿԻՐԱԿՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հարց է տալիս չգիտեմ ում, երևի տիեզերքին ասելով ՝ «Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր...

ԿարդալDetails

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025

Կիևը սադրանքներ սարքելու ցանկացած փորձի դեպքում խորապես կզղջա. Լավրով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական