Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հաջորդ շաբաթ բժշկական միջամտության կենթարկվի. հայտնում է Daily Mail-ին։
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Չարլզ III թագավորը որոշել է հիվանդանոց գնալ մեծացած շագանակագեղձի բուժման համար, ինչի պատճառով նրա մասնակցությամբ հանրային միջոցառումները հետաձգվել են։ Պալատի պաշտոնյաները նաև ասել են, որ նա ժամանակավորապես վայր կդնի իր պարտականությունները:
Թագավորի առողջության մասին մանրամասն տեղեկատվությունը «անսովոր» է. գրում է հրատարակությունը։
Թագավորին մոտ կանգնած աղբյուրները շեշտում են, որ Չարլզ III-ը ցանկանում էր կիսվել իր ախտորոշման մանրամասներով, որպեսզի խրախուսի մյուս տղամարդկանց թեստավորում անցնել և ժամանակին ստուգել իրենց առողջությունը։