Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Նախկին զորամասն անցել է համայնքին

Պաշտպանության նախարարության՝ Ստեփանավանում գտնվող 6 հա մակերեսով հողամասը, ինչպես նաեւ՝ մոտ 3500 ք/մ մակերեսով շինությունը համայնքին կանցնի։ Նման որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կարգադրել ՊՆ-ին․ «Պետական գրանցման «NԳ13112023-01-0001» վկայականով գույքը նվիրել Լոռու մարզի Ստեփանավան համայնքին։

«Azg.am»-ի տեղեկություններով՝ նախկինում այդտեղ ռուսական զորամաս է եղել։

Ս․Վ․