Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ի՞նչ նպատակով է կառավարությունն օդանավ նվիրել «Ավիաուսումնական կենտրոնին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ ստորագրած որոշմամբ՝ կառավարությունն «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին ինքնաթիռ կնվիրի։

Որոշման մեջ ասվում է, որ Պետգույքի կառավման կոմիտեի հաշվեկշռում գտնվող «TU-134-65072» տեսակի օդանավը (350 միլիոն դրամ արժեքով) կենտրոնին կտրամադրվի՝ մասնագիտական պարապմունքներ կազմակերպելու նպատակով։

Նշենք, որ «Ավիաուսումնական կենտրոնը» Քաղավիացիայի կոմիտեի համապատասխան վկայականի հիմքով՝ իրավունք ունի սիրողական օդաչուներ, թռիչքուղեկցորդներ պատրաստել:

Ս․Վ․