Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ադրբեջանում ձերբակալել են հայտնի լրագրող Շահին Ռզաևին

Ադրբեջանում ձերբակալվել է լրագրող Շահին Ռզաևը: Դատարանը Ռզաեւին դատապարտել է 15 օր վարչական կալանքի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լրագրողը մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտում կատարելու մեջ։

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իբրահիմ Ամիրասլանլին։