«Գոյ» թատրոնի կարգավիճակը ԿԳՄՍՆ-ը գրչի մի հարվածով որոշեց։
Գրիչն, իհարկե, նախարարությունը չէր, այլ նախարարության նշանակած մարդը, որը մեկ շաբաթ առաջ դարձավ թատրոնի տնօրեն։
Նա թատերական աշխարհում հայտնի չէ, փոքր դերեր խաղացած դերասան է, թամադա։
Դեկտեմբերի վերջերին «Գոյ» թատրոնի դերասանները շոկ ապրեցին, երբ իմացան, որ նախարարությունը նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակել Կարեն Սիմոնյանին, իսկ տնօրեն Սարգիս Չոլոյանին ազատել է աշխատանքից։ Նա 2 անգամ հետ է ուղարկել «Գոյը» Սունդուկյանին միացնելու՝ նախարարության ուղարկած փաստաթուղթը։ Այն չի ստորագրել։ Դրա հըամար էլ Չոլոյանից ազատվեցին։
Այսօր «թուրք» մականվամբ Կարեն Սիմոնյանը ԿԳՄՍՆ-ում ստորագրել է «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու փաստաթուղթը, ավելին՝ ստորագրել է նաև, որ հրաժարվում է «Գոյի» շահերի պաշտպան Կարո Ասատարյանի փաստաբանական ծառայությունից։
Դերասան Սամվել Թոփալյանը հրապարակեց ԿԳՄՍՆ-ից ստացված մի թուղթ, որի կես էջի վրա բազմաթիվ սխալներ կային։
«Անգրագիտությունը չարիք է ծնում» հայտնի խոսքը մեր երկրում հազարերոդ անգամ է ապացուցվում։
Մանրամասները՝ տեսանյութում.