Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Հութիները կործանել են ամերիկյան բեռնանավը

Հութիները Եմենի ափերի մոտ կործանել են Մարշալյան կղզիների դրոշով անցնող ամերիկյան բեռնատար նավը։

 Al Jazeera-ն հայտնում է, որ  հրթիռային հարվածի հետևանքով նավի պահեստում հրդեհ է բռնկվել, սակայն բեռնանավը շարունակում է գործել։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հութիներին մոտ կանգնած ռազմական աղբյուրը Al Jazeera-ին ասել է. «Նավը հարձակման է ենթարկվել այն բանից հետո, երբ  անտեսել է իրեն տրված նախազգուշացումները»: