Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Դպրոցներում և մերձակա տարածքներում կտեղադրվեն տեսախցիկներ

13 կգ թմրանյութ ենք հայտնաբերել՝ 5 կգ կրիստալ, հերոին, ափիոն ու հաշիշ.  տեղեկացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Նա հայտնեց, որ թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարութուն են մշակում` ուշադրության տակ պահելու  նաև դպրոցները և բուհական համակարգը։

«Նախատեսում ենք այս տարի վերազինել մեր տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգ ՊՈԱԿ-ը։ Նախատեսել ենք դպրոցներում և մերձակա տարածքներում տեղադրել տեսախցիկներ, որը խթան կհանդիսանա թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։ Անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին»,- մանրամասնեց նախարարը։