Հունվարի 13-ին, 74 տարեկան հասակում մահացել է պետական, քաղաքական գործիչ Գագիկ Թադևոսյանը։ Նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։
Գագիկ Աղասու Թադևոսյանը ծնվել է 1950թ․ հունիսի 29-ին։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի՝
էներգետիկայի ֆակուլտետը՝ «էլեկտրական կայաններ» մասնագիտացմամբ։ Ստացել է Ինժեներ-էլեկտրիկի որակավորում։
1997-1999 թվականներին եղել է՝ «Երևանշին» ԲԲԸ խորհրդի նախագահ։
1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի, 2-րդ գումարման պատգամավոր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ընտրացուցակով։
1999 թվականի հունիսի 11-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՀԿԿ խմբակցության անդամ։
2001-2003 թվականներին եղել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հայցորդ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ։
2004-2007 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրգանական սինթեզի և ճարտարագիտական բնապահպանության դեպարտամենտի ասիստենտ, այնուհետև՝ դասախոս։
2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էր Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։
2003 թվականից «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահն էր։
2013 թվականից դասախոսում էր Երևանի Հյուսիսային համալսարանում։
50 օրենքների համահեղինակ էր, որոնց թվում է «Սևանա լճի մասին» օրենքը։
Գագիկ Թադևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում, ժամը 17:00-ին: