Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իսրայելը Եգիպտոսի հետ Գազայի սահմանին նոր գործողության է պատրաստվում

Իսրայելը ծրագրում է Գազայի՝ Եգիպտոսի հետ սահմանը վերահսկողության տակ առնելու գործողություն իրականացնել. հայտնում է The Wall Street Journal (WSJ) թերթը։

Իսրայելի և Եգիպտոսի անանուն պաշտոնյաները թերթին հայտնել են, որ իսրայելական իշխանություններն արդեն տեղեկացրել են Կահիրեին, որ պատրաստվում են ռազմական գործողություն իրականացնել Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով: 

 The Wall Street Journal-ի զրուցակիցները նշում են իսրայելական ուժերի տեղակայումը Գազայի հարավ-արևելյան շրջանից՝ Իսրայելին և Եգիպտոսին հարող, մինչև Միջերկրական ծով:

Նշվում է, որ գրեթե երկու տասնամյակ Իսրայելը վերահսկում էր Գազայի հատվածի բոլոր սահմանները, բացառությամբ մեկի։ Այժմ հրեական պետությունը փորձում է վերականգնել վերահսկողությունը պաղեստինյան անկլավի հարավային սահմանի նկատմամբ։