Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ֆերմերները Գերմանիայում շարունակում են բողոքի ցույցերը

Գերմանիայում ֆերմերների բողոքի ակցիաները չեն դադարում․նրանք   դժգոհ են վառելիքի իրենց սուբսիդավորումը կրճատելու ծրագրից։ Կանցլեր Օլաֆ Շոլցը հանգստության և փոխզիջումների գնալու  կոչ է արել։

Նշենք, որ Գերմանիայում  դիզվառելիքի հարկային արտոնությունները չեղարկելու ծրագրի դեմ մեկշաբաթյա բողոքի ցույցերի ժամանակ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են երկրի հիմնական ճանապարհներն ու երթևեկությունը: Նրանք նույնիսկ գոմաղբ են լցրել փողոցներում։

Գերմանիայի կանցլերը տեսաուղերձում ասել է, որ իրենք ի սրտե ընդունել են ֆերմերների փաստարկները, և որ կառավարությունը հասել է  փոխզիջման։

Սակայն  ֆերմերները շարունակում են պնդել, որ  սուբսիդավորման կրճատումները պետք է ամբողջությամբ վերացվեն։