Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Այստեղով Ավինյանենք են անցել

Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է տարածել, կից՝ տեղեկություն, որը ներկայացնում ենք ստորև.

Այստեղով Ավինյանենք են անցել։

Որքան հայտնի է, այսպես կոչված՝ «քաղաքային իշխանությունը» որոշում ունի, որի համաձայն, պիտի բնակելի շենքերին մերձակա բոլոր ցանկապատները ոչնչացնի: Ու ոչնչացնում են: Սա կոնկրետ Դավթաշեն թաղամասում է: Ավինյանական իշխանությունը բռնել ու քարուքանդ է արել Տիգրան Պետրոսյան փողոցի,  2-րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի դիմաց եղած  ցանկապատները։

Պարտեզներ, որոնք բնակիչները ստեղծել ու ձևավորել են տարիներ շարունակ, կանաչապատել, բաղեղապատել, իրենց դիմաց բացվող տեսարանը գեղեցկացրել, հարդարել: Բայց այս իշխանությունները  մանիա ունեն, երբ մի գեղեցիկ, տարիներով արված գործ տեսնում են, պիտի պարտադիր ապականեն, քանդեն, ավերեն: