Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

2023-ին ավտոմեքենաների ներկրումն աճել է 83 %-ով

2022-ին Հայաստան ներմուծվել է շուրջ 45 հազար թեթեւ մարդատար ավտոմեքենա, իսկ 2023-ին՝ շուրջ 84 հազար,  ներկրումն աճել է շուրջ 83 տոկոսով. մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը:

«Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներով պայմանավորված, ավտոմեքենաները ՌԴ չէին ներմուծվում երրորդ երկրներից,  շատ դեպքերում այս աճը պայմանավորված է նրանով, որ ներմուծվում էին մեքենաները Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունների կողմից և արտահանվում էր դեպի ԵԱՏՄ երկրներ»,-ասաց նա: