Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետքերով 35 մարդ է բերման ենթարկվել

Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ 35 մարդ է բերման ենթարկվել. Reuters-ին տեղեկությունը հայտնելէ Իրանի հետախուզության նախարարությունը։

Երկու ահաբեկիչներից մեկի ինքնությունը պարզվել է։ Նա Տաջիկստանի քաղաքացի է և դեկտեմբերի 19-ին անօրինական մուտք է գործել Իրան։

Երկրորդ ահաբեկչի մասին տեղեկությունը կհայտարարվի ավելի ուշ։

Ձերբակալություններն իրականացվել են Իրանի մի քանի նահանգներում։

Հիշեցնենք, որ ԴԱԻՇ-ը ստանձնել է հունվարի 3-ին Քասիմ Սոլեյմանիի հուշահամալիրում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել՝ 284-ը։

Հաղորդվում է, որ սա Իրանում 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր ամենամեծ կորուստներով  ահաբեկչությունն է: