Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Սաակաշվիլին առողջական խնդրի պատճառով չի մասնակցել իր դատավարությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը բարելավվել է.  երկրի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Vivamedi կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն, որտեղ բուժման կուրս է անցնում բանտում պատիժը կրող նախկին նախագահը։

«Հիվանդի վիճակը կայուն է։ Կարող եմ ասել, որ բարելավվում կա։ Հեմոդինամիկ և շնչառական պարամետրերը կայուն են։ Իրական վատթարացում չկա»,- ասել է բժիշկը։

Չխաիձեն հավելել է, որ նախկին նախագահի սնուցումը բարելավվել է, սակայն նա դեռ չի հասել այն վիճակին, որը սպասում  են տալիս դիետոլոգները։

Նշենք, որ Միխայիլ Սահակաշվիլին առողջական պատճառներով հրաժարվել է մասնակցել  անձնական կարիքների համար ավելի քան 8,8 մլն լարի (մոտ 3 մլն դոլար) պետական միջոցների հափշտակելու գործով դատական նիստին։ Այն   հետաձգվել է մինչև փետրվարի 21-ը։

Գլխավոր մեղադրյալն առողջական խնդիրներով պայմանավորված՝ հրաժարվել է ներկա գտնվել դատավարությանը։