Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Սահմանազատումը պետք է հստակ լինի, որպեսզի հետագայում վայրագություններ չդրսևորվեն

Մենք հավատում ենք երկխոսությանը. ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։

«Կարծում ենք, որ ներգրավված կողմերը պետք է շարունակական երկխոսության մեջ լինել։  «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը խնդրի շատ իրատեսական, արդարացի և շատ կայուն լուծում է։

 Խաղաղության գործընթացը պետք է հստակ անդրադառնա կոնկրետ խնդիրների. սահմանազատումը պետք է հստակ լինի, որպեսզի հետագայում վայրագություններ չդրսևորվեն»,-նշեց հույն դիվանագետը։