Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Վարդենիսում այսօր երկրորդ սպան է սպանվել

Մեկ օրում 2 սպայի սպանություն է եղել երկրորդ բանակային կորպուսում: 

 «Հրապարակ»-ը հայտնում է, որ հունվարի 9-ին ժամերի տարբերությամբ Վարդենիսի դիրքերից մեկում սպանվել է լեյտենանտ Միքայել Դանիելյանը: 

Սպանված լեյտենանտի դին առավոտյան ժամը 11-ի սահմաններում են հայտնաբերել, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով զինվորի դին ժամեր շարունակ մնացել է դիրքում, չեն կարողացել հիվանդանոց տեղափոխել:

Միքայելը Ամանորի գիշերը տանն է եղել՝ հարազատների միջավայրում: Ծնողները հետաքրքրվել են ծառայությունից, ասել է, որ ամեն բան լավ է, որեւէ մեկի հետ խնդիր չունի: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ լուսադեմին, Վարդենիսի դիրքերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։

Կարեն Արտակի Կարապետյանը մահացել է։