Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ֆոտոշարք. Երևանի քաղաքապետարանի խոստացած «հանգստի գոտու» ամբողջ «շքեղությունը»

Համայնքային միջոցների հերթական մսխումը: Սա է Երևանի բնակիչներին խոստացված հանգստի գոտին. Լուսանկարների շարքը ներկայացնում է Երևանին ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցոււթյան ներկայացուցիչ Գրիգոր Երիցյանը։

Նա հրավիրում է քաղաքային իշխանությունների և հանրության ուշադրությունը. «Հիշում եք, չէ՞, մի քանի տարի առաջ մեկնարկեցին Երևանյան լճի և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։

Լիճը ոչ միայն պետք է մաքրվեր, այլև հարակից տարածքում պետք է ստեղծվեր հանգստի գոտի: Այն կարող էր դառնալ մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Համենայն դեպս դրա բոլոր նախադրյալները կային:

Սկզբում բավական ծավալուն աշխատանք կատարվեց։

Այսօր արդեն պատկերը լրիվ այլ է»։