Թուրքիայի արևելքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդվում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։
Գիտնականների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 39 կմ դեպի արևելք։ Օջախը գտնվել է մոտ 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։