Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Գագիկ Խաչատրյանին դատարան են բերել անվասայլակով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Գագիկ Խաչատրյանի գործով դատավարությունը:

Նա այսօր դատարան է բերվել անվասայլակով, շտապօգնության մեքենայով։

Փաստաբանական խումբը հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատացել, վիրահատության հետաձգումը կյանքի և առողջության լրջագույն ռիսկեր է պարունակում։

Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար։

Դատարանը դեկտեմբերին մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, այնուամենայնիվ չքննեց պաշտպանության միջնորդությունը` թույլ տալու մեկնել Գերմանիա վիրահատության նպատակով, այսօր միջնորդություն է ներկայացվելու նաև այս հարցով:

Հարցի քննությունը հետաձգվել էր, որպեսզի ստացվի մասնագիտական եզրակացությունը անկախ մարմնից` արդյոք հնարավոր է նման վիրահատություն Հայաստանում: