Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Գիտնականները Թուրքիայում հզոր երկրաշարժի կանխատեսում են արել

Գիտնականները Թուրքիայում մինչև գարուն ուժեղ երկրաշարժ են կանխատեսել։ 

Պրոֆեսոր Հովգյուն Ահմեթ Էրջանը դժվարացել է նշել ստորգետնյա ցնցումների ճշգրիտ վայրը:

Նրա խոսքով՝ Անատոլիայում շատ լարված իրավիճակ է նկատվում։ 

2011-ի Վանի երկրաշարժի ժամանակ լարվածությունը շեղվել է դեպի Հաթայ, իսկ Բիթլիսի գոտու շարունակությունը՝ դեպի Հաքքարի, նշել է Էրջանը։ 

«Այստեղ խզվածքը լռում է արդեն երկար ժամանակ։  Սակայն, եթե կուտակվի բավականաչափ լարվածություն, որպեսզի ընդերքը կոտրվի, ապա սպասվում է մոտ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ»,-ընդգծել է նա։