Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Բելգորոդում զոհերի թիվը հասել է 22-ի. 25-ի վիճակը ծանր է

Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի. Telegram-ալիքում հայտնել Է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Ցավոք սրտի,  մեզ մոտ ավելացել է Բելգորոդի երեկվա գնդակոծությունից հետո զոհվածների թիվը, նրանց թիվը դարձել է 22։

 Տուժածներից մեկը գիշերը հիվանդանոցում մահացել է», – գրել է նա՝ ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին ու մերձավորներին։

109 տուժածներից 25-ը շարունակում են մնալ ծանր վիճակում, նրանց նախատեսում են տեղափոխել դաշնային կլինիկաներ, ճշտել Է Գլադկովը: