Պուտինը դիմավորել է Նիկոլ Փաշինյանին:
ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անցկացման վայր։
Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ բարձրագույն մարմինն է, որում ընդգրկված են Միության անդամ երկրների ղեկավարները։