Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Դատական ֆարս. ադրբեջանցի փաստաբանը բողոքարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով ադրբեջանցի դատավորի որոշումը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր  ուսումնասիրվել են 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի անձնական տվյալները և բողոքարկման ապացույցները։

Առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 7-ին. ասել է փաստաբան Ռադմիլա Աբիլովան։

Դատական ֆարսը շարունակվում է։ Մի երկրում, որտեղ վերջին 1 ամսվա ընթացքում Ալիևին քննադատող 10-ից ավելի մարդ է բանտարկվել, բողոքարկվում է դատարանի մի որոշում, որը վերաբերում է հային 15 տարով ազատազրկելուն։ Ադրբեջանում դատական ամբողջ համակարգը մեկ հոգու է պատկանում՝ Ալիևին։

Բաքուն ուզում է իմիտացիա ստեղծել՝ իբր իրենց արդարադատությունն այնքան կատարյալ է, որ կարող է հային ցեղասպանության մեջ մեղադրող դատավորի որոշումը ինչ-որ փաստաբան, այն էլ՝ ադրբեջանցի, բողոքարկվել։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն ամռանն առևանգվել է Հակարիի ապօրինի անցակետից, ձերբակալվել, մեղադրվել Խոջալուում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ և դատապարտվել 15 տարի ազատազրկման։