Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը կներքաշվի՞ պատերազմի մեջ

Գրիգոր Առաքելյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գազայի հատվածում բռնկված պատերազմի հենց  սկզբից  շատերին էր հետաքրքրում՝  արդյո՞ք Իրանը կներքաշվի ռազմական գործողությունների մեջ:
Այդ հարցին շտապեց պատասխանել ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը՝ պատերազմի մեկնարկից մեկ շաբաթ անց կենտրոնական հեռուստատեսությանը տված  հարցազրույցի ժամանակ, չբացառելով  իրադարձությունների զարգացման որեւէ սցենար:

Ռուսական Sputnik  լրատվական գործակալությունը, փորձելով գտնել ռազմական գործողություններում Իրանի հնարավոր ներգրավվածությանը վերաբերող հարցի պատասխանը, տեսակետ է հայտնել, որ միջազգային կանոնակարգերի տեսանկյունից, եթե Իրանը Իսրայելի կողմից հարձակման ենթարկվի,  Թեհրանը փոխադարձաբար կարձագանքի դրան:  Անշուշտ,  դժվար է պատկերացնել, որ Իսրայելը հաշվի չի առնի ագրեսիայի ենթարկված Իրանից ակնկալվող վտանգը:

Sputnik-ը կարծում է, որ այդ պատճառով էլ Իսրայելը բախման չի գնա Իրանի դեմ: Դրանով հանդերձ, Իսրայելը սադրանքների է դիմում եւ փորձում ԱՄՆ-ին  մասնակից դարձնել Իրանի դեմ ռազմական   գործողություններին:  

Sputnik-ի համոզմամբ, քանի դեռ Իրանն Իսրայելի կողմից  ագրեսիայի չի ենթակվել, կխուսափի ռազմական գործողություններ ծավալելու մտադրությունից՝ վստահ  լինելով, որ իր դաշնակիցներին կհաջողվի զսպել Իսրայելին:

Նույն կարծիքին է նաեւ Ալաբամայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Նադեր Էնթեսարը, որը համոզված է, որ  Իսրայելը մշտապես փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ պատերազմի: Թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ Էնթեսարը նշել է, որ Իսրայելը միշտ էլ խուսափել է Իրանի դեմ ուղղակի բախման գնալու հեռանկարից: Քաղաքագետը նաեւ վստահ է, որ Իրանն էլ գիտի ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմ մղելու Իսրայելի սադրանքների մասին, եւ ամեն կերպ խուսափում է դրանից: Այդ պատճառով էլ Էնթեսարը համոզված է, որ Թեհրանը կխուսափի Գազայի հատվածում   ռազմական գործողություններին ուղղակի մասնակից դառնալուց: Դրա մասին է վկայում նաեւ վերջին շրջանում տարածվող  Իրանի հայտարարություններն առ այն, որ Գազայի հատվածում պատերազմի շարունակությունը վտանգավոր հետեւանքներ կունենա թե՛ տարածաշրջանի, եւ թե՛ Իրանի ազգային շահերի վրա:  

Նադեր Էնթեսարի կարծիքով, Իրանը միայն այն դեպքում կարող է Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության մեջ ներքաշվել, եթե Թել Ավիվը խախտի Թեհրանի սահմանած կարմիր գիծը՝ սպառնալով  Իրանի տարածքային ամբողջականությանն ու երկրի կենսական շահերին:

Պաշտպանության եւ արտաքին քաղաքականության բնագավառի փորձագետ եւ քաղաքական վերլուծաբան  Ջորդան Քոհենի կարծիքով, նախագահ Բայդենի կառավարությունը չի թաքցնում պատերազմից խուսափելու իր մտադրությունը: սակայն, գիտակցելով հանդերձ Գազայի պատերազմում Իրանի  ներգրավման հետեւանքները, ԱՄՆ-ը շարունակում է սադրիչ հռետորաբանությամբ բորբոքել պատերազմի կրակը:

Ջորդան Քոհենը նույնպես համոզված է, որ Իրանի հետ պատերազմը ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանի համար ողբերգական հետեւանքներ կունենա:

Վերլուծաբանի պատկերացմամբ, իսլամական հանրապետության  կառավարման համակարգը տապալելու եւ միջուկային կարողությունները ոչնչացնելու նպատակով Իրանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելով՝ Վաշինգտոնը երկու ճանապարհ ունի՝ ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի հասցրած հարվածներով Իրանին զգալի կորուստներ  պատճառելուց հետո, ցամաքային ուժերի օգնությամբ հասնել վերջնանպատակին:  Սակայն, Ջորդան Քոհենի կարծիքով, Իրանի ռազմական հնարավորությունների սխալ հաշվարկով պայմանավորված, երկու տարբերակներն էլ կարող են խնդրահարույց լինել, քանի որ Իրանին  կապիտուլյացիայի ենթարկելու համար ռազմաօդային ու ռազմածովային ուժերի կիրառումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել հենց ԱՄՆ-ի համար:

Վերլուծաբանը համոզված է, որ  ԱՄՆ հարձակման  վտանգի հաշվառմամբ,  Իրանն իր ռազմական կարողությունների համար ահռելի միջոցներ է հատկացրել: Իրանի Իսլամական Հանրապետությունը, վերլուծաբանի տվյալներով, իր տրամադրության տակ ունի 600 մղոն հեռահարությամբ թեւավոր հրթիռներ, ՀՕՊ համակարգեր, 3000 միավոր բալիստիկ հրթիռ, 6000 ծովային ական  եւ տարածաշրջանի ամենահզոր անօդաչու սարքերը:

Իրան հասնելուց հետո, հավելում է վերլուծաբանը,  Վաշինգտոնը հանդիպելու է տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկի դիմադրությանը: Իսկ Իրանին կարճ ժամկետում պարտության մատնելու հեռանկարն այնքան մշուշոտ է, որ ԱՄՆ-ը կգերադասի ձեռնպահ մնալ նման արկածախնդրությունից:
 
Ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու հավանականության մասին ուշագրավ վերլուծություն է ներկայացրել նաեւ Foreign Policy  պարբերականը, որի բնորոշմամբ,  Գազայի պատերազմի սկզբնական շրջանում Իրանի ու Իսրայելի միջեւ բախման հնարավորույթյունն ավելի   մեծ էր: Դեռեւս  Հզբալլահը սպառնում էր նոր ճակատ բացել, իսկ ծայրահեղական ուժերն Իրանում իրենց աջակցությունն էին հայտնում ռազմական գործողությունների մեջ Իրանի ներգրավման հարցում: Թերթը հիշեցնում է, որ պատերազմի մեկնարկից  ընդամենը երկու շաբաթ անց, ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խոսում էր գաղտնազերծված մի նամակի մասին, որի համաձայն, Իրանի արմատական ուժերը փորձում էին իշխանություններին համոզել՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ պատերազմ սկսել: Դրանով հանդերձ, Foreign Policy-ի  գնահատմամբ, տարածաշրջանային լայնածավալ պատերազմի հավանականությունը շատ ցածր է:

Առկա են նաեւ մի շարք պատճառներ, որոնցից ելնելով, Foreign Policy-ի կարծիքով, Իրանը զերծ կմնա ՀԱՄԱՍ-ի անունից Իսրայելի դեմ պատերազմ մղելու մտադրությունից:  Թերթի ներկայացրած   պատճառներից առավել հավանական են թվում  հատկապես  հնարավոր պատերազմի դեպքում եւ, Իրանի քաղաքական ու տնտեսական բարդ իրավիճակով պայմանավորված, հասարակության համընդհանուր մոբիլիզացիայի  անհնարինությունն ու   պատերազմից խուսափելու հարցում Իրանի խորհրդարանական ընդդիմության  միաբանությունը: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը Գազայում թիրախավորել է քրիստոնեական եկեղեցիները, սպանում է քրիստոնյաներին

Հաջորդ գրառումը

Մի ողջ սերնդի կորսված կյանքը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Մի ողջ սերնդի կորսված կյանքը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական