Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեկտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը

Արամ Սաֆարյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ դրան

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմնի գագաթաժողովին մասնակցելու նախնական համաձայնություն են տվել անդամ բոլոր երկրների ղեկավարները: Այս գագաթաժողովի ինտրիգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցն է: Ռուս փորձագետները ասում են, որ եթե նա հրաժարվի մասնակցել նաեւ այս ետխորհրդային տարածքի կարեւոր միջոցառմանը, ապա դա կնշանակի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական կապերի խզում, որովհետեւ Պետերբուրգում կհայտարարվի ԵԱՏՄ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության տարվա ավարտի մասին: Նիկոլ Փաշինյանի մասնակցության ամենակառուցողական փաստարկը կայանում է նրանում, որ այս տարին արտակարգ հաջող է եղել Հայաստանի տնտեսության համար: Արդեն կարելի է ասել, որ Ռուսաստանի եւ միության մյուս անդամների հետ առեւտրատնտեսական կապերի ծավալը տարվա արդյունքով նախորդ տարվա համեմատությամբ կգերազանցի 40%-ը: Այս տպավորիչ ցուցանիշը ամենամեծ ազդեցությունը կունենա Հայաստանի համախառն ներքին արդյունքի ձեւավորման վրա: Հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների աճը ձեւավորվել է երկու մասնաբաժիններից: Դա հայկական եւ ռուսական արտադրության ապրանքների մեծացած առեւտուրն է, ինչպես նաեւ վերաարտահանումը, որը տարվա ընթացքում Հայաստանի համար հատկապես շատ մեծ ցուցանիշ է կազմել: Հետաքրքրական է, որ աճել է առեւտուրը նաեւ Ղազախստանի եւ Բելառուսի հետ:

2024թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը անցնում է Հայաստանի Հանրապետությանը: Եկող տարի նաեւ լրանում է ԵԱՏՄ հիմնադրման տասնամյակը, որը նշվելու է գալիք մայիսի վերջին: Տեղյակ շրջանակները հայտնում են, որ արդեն նախապատրաստվում է երկու հռչակագիր, որոնք կձեւակերպեն ԵԱՏՄ անդամ պետությունների հավաքական տեսլականը մինչեւ 2035 եւ 2040թթ. Սա պատասխանն է այն հոռետեսական դիրքորոշումների, որոնց համաձայն վերջին շրջանում դանդաղել է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի տեմպը եւ, իբր, որոշ անորոշություն է նկատվում նրա զարգացման հեռանկարում: Հայտնի է, որ 2025թ. ԵԱՏՄ-ում կձեւավորվեն գազի, նավթի եւ էներգետիկ ընդհանուր տարածքներ: Ի՞նչ կլինի դրանից հետո: Որո՞նք են լինելու ԵԱՏՄ զարգացման հիմնական ուղենիշները:

Այս հարցերի պատասխաններ կփնտրեն մասնագետները եւ փորձագետները, որոնք ԵԱՏՄ տասնամյակի տարում համատեղ քննարկումներ անցնելու մի քանի հնարավորություններ կունենան: Հավաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ գլոբալ առճակատման պայմաններում, նաեւ մեր ժամանակների գլոբալ եւ տարածաշրջանային  փոխակերպումների արդյունքում ԵԱՏՄ հետ կապված հարցերը շատ կարեւոր եւ զգայուն են դարձել Ռուսաստանի քաղաքական ղեկավարության համար: Հայտնի է, որ Ռուսաստանը եվրասիական քաղաքական հարթակներում առաջ է մղում Մեծ եվրասիական գործընկերության նախագիծը, որը համաձայնեցված է Չինաստանի, Հնդկաստանի եւ եվրասիական մեծ տարածքի այլ նշանակալից տնտեսական դերակատարների հետ:

Այս պայմաններում Ռուսաստանի առաջնորդությամբ ԵԱՏՄ զարգացման  եւ ամրապնդման հարցերը շարունակում են մնալ շատ կարեւոր անդամ բոլոր երկրների համար: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքում վերջին երկու-երեք տարիներին ձեռք բերված աննախադեպ հաջողություններն այսօր ամենածանրակշիռ փաստարկն են հայ-ռուսական թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական հարաբերությունները ոչ միայն պահպանելու, այլեւ զարգացնելու եւ խորացնելու հարցում:  

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրար՝ «պաս տալով», մարդկանց՝ խաբս տալով

Հաջորդ գրառումը

Հիսուսի ծննդավայրում՝ Բեթղեհեմում էլ խաղաղության համար աղոթում են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Հիսուսի ծննդավայրում՝ Բեթղեհեմում էլ խաղաղության համար աղոթում են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական