Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նյու Յորքում Հումանիտար հետազոտությունների կենտրոն ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆի անունով

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նյու Յորքի Հանրային գրադարանը (NYPL) նոյեմբերի 16-ին պաշտոնապես հայտարարել է, որ հումանիտար հետազոտությունների իր նոր կենտրոնը կրելու է գրադարանի նախկին նախագահ դոկտ. Վարդան Գրիգորյանի անունը, որպես երախտագիտություն վերջինիս արտակարգ հմուտ ղեկավարության, որի շնորհիվ վերակենդանացել է գրադարանի գործունեությունը եւ ամրապնդել դիրքերը որպես կրթական անփոխարինելի հաստատություն: Գրադարանի հոգաբարձուների վարչությունը նախորդ օրը գումարված հանդիպմանը միաձայն էր քվեարկել գրադարանի Սթիվն Շվարցման մասնաշենքում գտնվող նոր կենտրոնի անվանակոչությանը: Դոկտ. Վարդան Գրիգորյանը NYPL գրադարանի նախագահն էր եղել 1981-1989 թվականներին: Այդ ընթացքում նրա անձնական դերակատարության շնորհիվ զգալիորեն ավելացել էր հետազոտական աշխատանքների քանակը, հավաքածուների ձեռքբերումը եւ շրջանառությունը (Գրիգորյանն իր անձնական գրադարանից գրքեր էր նվիրել), ինչպես նաեւ ընդարձակվել էր ուսումնասիրությունների բնագավառը:

Նոր կենտրոնի կայացման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար գրադարանի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Նյու Յորքի Կառնեգի կորպորացիային, որի նախագահն էր եղել Վարդան Գրիգորյանը 1997-ից մինչեւ իր մահը` 2021 թվականը, եւ նրա բազում գործընկերներին եւ բարեկամներին:
Նոր կենտրոնը, որը 200 միլիոն դոլարի վերանորոգման աշխատանքների մի մասն էր կազմում, ոչ միայն հնարավորություն է տալու աշխատանքային գերազանց մթնոլորտ ստեղծելու մինչեւ 400 հետազոտողների համար, այլեւ գիտական միջոցառումներ, դասընթացներ եւ ցուցահանդեսներ կազմակերպելու համար:

«Անկարելի է գերագնահատել Վարդան Գրիգորյանի ազդեցությունը գրադարանի գործունեության մեջ: Նրան ճանաաչում էին որպես «Գրադարանը փրկողի», բայց ես կավելացնեի, որ դժվարին ժամանակներում գիտելիքների տարածման բնագավառում նրա ներդրած ջանքերը փրկեցին նաեւ ամբողջ Նյու Յորք քաղաքը: Մենք պետք է ներշնչվենք նրա ժառանգությունից եւ կարողանանք նավարկել ներկայի փոփոխական ժամանակներում», նշել է NYPL-ի գործող նախագահ Էնթոնի Մարքսը: Իսկ Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ Տիկին Լուիզ Ռիչարդսոնը հավելել է. «Եթե ճանաչում էիք Վարդանին, ապա գիտեք, որ նա սիրում էր գրադարանները եւ համարում դրանց մարդկային երեւակայությունը վերանորոգող եւ մատոծողությունը խթանող ու ընդարձակող «օազիսներ»: Չեմ կարող ավելի սազական գնահատանք պատկերացնել, քան այս կենտրոնը նրա անունով կոչելը: Դա թույլ է տալու ապագա հետազոտողներին անսահման թեւեր տալ իրենց երեւակայությանը` ճախրելու եւ նվաճելու նորանոր բարձունքներ»:

Դոկտ. Գրիգորյանի զավակներ Վահե, Րաֆֆի եւ Դարեհ Գրիգորյանները շնորհակալական իրենց խոսքում նշել են, որ «Նյու Յորք Թայմսի» իրենց հորը նվիրված գեղեցիկ մահախոսականի` «Նյու Յորքի հանրային գրադարանը փրկողը» վերնագիրը խիստ հատկանշական էր: «Այն իր անցած կյանքի, գիտելիքի հանդեպ նվիրվածության եւ հոգեւոր էության լավագույն գնահատականն էր: Խորապես երախտապարտ ենք, որ այս կենտրոնը հավերժացնելու է իր հումանիզմը` համբերությամբ եւ տոկունությամբ տեր կանգնելով մեր սիրելի «Գրական առյուծի» ժառանգությանը», ասել են նրանք:

Պատրաստեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Լուսանկարում` Դոկտ. Վ. Գրիգորյանը 1998-ին պարգեւատրվում է «Հումանիտար գիտությունների ազգային մեդալով»` ձեռամբ նախագահ Բիլ եւ առաջին տիկին Հիլարի Քլինթոնների, դառնալով ԱՄՆ-ի 9-րդ քաղաքացին, որն արժանանում է այդ մեդալին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արժեքավոր գիրք Անիի մասին

Հաջորդ գրառումը

Մինչ հունվարի 1-ը հարկավոր է նաեւ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Մինչ հունվարի 1-ը հարկավոր է նաեւ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն...

ԿարդալDetails

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական