Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի մեծ հատված կկրի Շառլ Ազնավուրի անունը։
Ինչպես հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից, Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը։