Ռուսական հայտնի հեռուստասերիալը՝ «Հանցագործ Պետերբուրգը», շարունակություն կունենա։ Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը։
Սերիալի սցենարիստ Իգոր Շուշարինը լրագրողներին հայտնել է, որ 2000-ին մեծ ճանաչում ստացած հեռուստանովելի, այսպես ասած, 2-րդ մասը կկոչվի «Հանցագործ Պետերբուրգը․ 20 տարի անց» անվանումը։
«Ըստ սերիալի սցենարի՝ դեպքերը տեղի են ունենում 2013-ի ամռանը։ Գլխավոր հերոսներն են լրագրող Օբնորսկին եւ դատախազ Պոսպելովը»,- պատմել է սցենարիստը։
Ս․Վ․









