Անցնող տարում Էվերեստի (Ջոմոլունգմա) վրա 18 մարդ է մահացել: Այս մասին գրում է ռուսական «ТАСС» գործակալությունը։
Լեռնագնացներից 8-ը մահացել է «Լեռնային հիվանդությունից» (բարձրալեռնային շրջաններին բնորոշ հիվանդություն, ինչը հիմնականում պայմանավորված է թթվածնային անբավարարությամբ- Ս.Վ.), մյուսներն՝ այլ պատճառներով:
Էվերեստն առաջին անգամ հաղաթահարել են Էդմունդ Հիլարին եւ Տենցինգ Նորգեյը՝ 1953-ին: Հենց այս ժամանակից սկսած՝ գրանցվում են լեռ բարձրացող մարդկանց եւ խմբերի մասին տեղեկությունները: Գործակալությունը նշում է, որ 70 տարում 317 լեռնագնաց է մահացել աշխարհի ամենաբարձր լեռան գագթը հաղթահարելու ճանապարհին, բայց մեկ տարվա ընթացքում մահվան այսչափ երբեւէ չի գրանցվել։
Ս.Վ.