Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, ինչպես մի առիթով ասել է՝ ավտոներով Երևան մտնելը. «Փաստ»

16/12/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. Լրահոսը հեղեղված է զանազան «ողջունումներով»: Աջուձախից՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվա, Մոսկվայից մինչև Բրյուսել, ողջույն է, որ ողջունում են Հայաստանին ու Ադրբեջանին՝ գերիների փոխանակման, «խաղաղության պայմանագրի» կնքման հնարավորության ու նմանօրինակ զարգացումների, դրանց հեռանկարների համար: Բոլորն ուրախ են, երջանիկ, տոնածառը՝ դրած, լույսերը՝ փայլփլուն: Կարևորը՝ գայլերը կուշտ են: Դե, իսկ մնացյալն անկարևոր է: Այնուհանդերձ, համակողմանի այդ «ողջունումները» այնպիսին են, որ հիշեցնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նմանօրինակ առիթով արած դիտարկումն առ այն, որ հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի մաղթում:

Տեսեք, «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավականին երկար ճառել է «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման» կամ իր սիրելի «խաղաղության խաչմերուկի» թեմայով, մասնավորապես խոսել է նաև Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման հիմնական սկզբունքների մասին՝ տրանսպորտային ապաշրջափակում, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, դելիմիտացիա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի չարչրկված հռչակագրի հիման վրա:

Այստեղ նորություն չկա, քանի որ Փաշինյանն առաջին անգամ չի խոսում թվարկված «սկզբունքների» մասին:

Բայց բոլոր այդ «սկզբունքները» հեքիաթներ են: Դա այն ճռճռան կամ փայլփլուն փաթեթավորումն է, որով փաշինյանական իշխանությունը ներքին լսարանի վրա սաղացնում է Հայաստանի բացարձակ կապիտուլ յացիայի ծրագիրը:

Ի դեպ, դժվար չէ նկատել այն, որ հիշատակված «սկզբունքները» դատարկություն են ու իրենց տակ բացարձակապես ոչ մի երաշխիք չունեն: Դա նույնիսկ հպանցիկ դիտարկումներով է բացահայտվում:

Այսպես. տրանսպորտային կոմունիկացիաների, այսպես կոչված, ապաշրջափակման վերաբերյալ բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները բացառապես ու միմիայն այն մասին են, թե Հայաստանն ինչպես, ինչ հիմունքներով է իր տարածքով ճանապարհներ, երկաթուղագծեր տրամադրելու Ադրբեջանին ու Թուրքիային՝ միմյանց հետ անխափան ու անխոչընդոտ, այդ թվում՝ անվերահսկելի ուղևորաշրջանառություն և բեռնաշրջանառություն իրականացնելու համար: Կարճ ասած, բոլոր խոսակցությունները միմիայն Հայաստանը ադրբեջանաթուրքական միջանցքի վերածելու մասին են: Բացարձակապես որևէ խոսակցություն ու քննարկում, հայտարարություն չկա այն մասին, թե ինչպես է, օրինակ՝ Ադրբեջանը ապահովելու Հայաստանից երկաթուղային շարժակազմերի, ավտոմոբիլային բեռնափոխադրումների շարժը իր տարածքում եղած ճանապարհներով ու երկաթուղագծերով:

Այսինքն, գործնականում քննարկվում, դիտարկվում է միակողմանի տարբերակ՝ ադրբեջանաթուրքական կապը Հայաստանի վրայով: Ի դեպ, նկատենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը, որով ոմանք մի այլ կարգի ոգևորված են, ընդամենը նշանակելու է մեկ բան. Հայաստանի արտադրական, տնտեսական առնվազն թուլացում, եթե չասենք ավելին: Մեկնումեկը կասկածո՞ւմ է, որ պետական հովանավորության վրա նստած թուրքական գյուղմթերքի արտադրությունը հաշված շաբաթների ընթացքում զավթելու է Հայաստանը, որի հետևանքը լինելու է տասնյակ հազարավոր հողագործների, այգեգործների, գյուղմթերքի վերամշակման ոլորտի սննկացումն ու գործազրկումը: Առնվազն:

Ինչ վերաբերում է 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, ապա սա ևս կեղծ ու երերուն «հիմք» է ի սկզբանե: Եթե այլ ու շատ բան չասենք, բավական է միայն նկատել, որ եթե Ալամա-Աթայի հռչակագիրն այդքան զիլ ու զորեղ հիմք լիներ, ապա նախկին ԽՍՀՄ տարածքում եղած բոլոր հակամարտությունները (աբխազա-վրացական, վրաց-օսական, մերձդնեստրյան, ռուս-ուկրաինական (Դոնբաս, Լուգանսկ, Ղրիմ), չհաշված արդեն միջինասիական հանրապետությունների միջև եղած տարաձայնությունները, կամ գոնե դրանցից թեկուզ մեկը կկարգավորվեր այդ անտեր հռչակագրով: Ավելին, Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի գրեթե երկուսուկես տասնամյակ ներառող ժամանակահատվածում ոչ մի անգամ ոչ մեկը լրջորեն չի էլ փորձել դիտարկել Փաշինյանի կողմից որպես «համաբալասան» ներկայացվող Ալմա-Աթայի մտասևեռում-հռչակագիրը: Դա այնքան անպիտան թուղթ էր, որ նույնիսկ թշնամի Ադրբեջանը փորձ չէր անում «մեջտեղ բերել»:

Այսինքն, այդ հռչակագրի հիման վրա դելիմիտացիա անելը ոչ միայն անհեթեթություն է, այլև հստակորեն Հայաստանի Հանրապետության շահերի դեմ ուղղված քայլ է: Առավել ևս այն պարագայում, որ ժամանակին Հայաստանն այդ հռչակագրին միացել է շատ կոնկրետ վերապահումներով:

Ծիծաղելի ու խախուտ է նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին թեզը: Մանավանդ, որ այն հիմնված է Փաշինյանի կողմից, օրինակ՝ հանրագիտարանից հանած թվերի վրա: Դա խախուտ թեզ է այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլև չի ճանաչում, որ ընդհանրապես նման երկիր կա: Թե թղթի վրա ինչ կստորագրենչեն ստորագրի, երկրորդական է: Հիմնականն այն է, որ Ալիևի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, ինչպես մի առիթով ասել է՝ ավտոներով Երևան մտնելը:

Սա է լինելու Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղությունը»: Պատրանքներ թող ոչ ոք չունենա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Արևմուտքի, ԱՄՆ-ի ողջունումներին, ապա դրանք իսկապես էլ զավեշտական են հնչում, ավելի շուտ՝ որպես ծաղր: Օրինակ՝ երեկ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Միլլերը ողջունել է… Թուրքիայի դերակատարումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Եթե որևէ մեկը չի հասկանում, թե ինչ է նշանակում «Թուրքիայի դերակատարում» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, ապա նա սեփական ուղեղի հետ ինչ-որ խնդիրներ ունի կամ ինչ-ինչ անձնական շահախնդրություններից ելնելով՝ ձևացնում է, թե չի հասկանում:

Ավելին, հայ-ադրբեջանական, այսպես ասած, «ուղիղ երկխոսությունը» ամենից առաջ նշանակում է երաշխիքների ու միջազգային երաշխավորների բացակայություն: Իսկ որևէ բան պայմանավորվել մեկի հետ, որի առանցքային ու բազմիցս հռչակված նպատակը քեզ սպանել-կոտորելն է, կներեք, անհնար է: Այն էլ՝ առանց երաշխավորների: Իսկ նրանք, ովքեր ձևացնում կամ կարծում են, թե դա հնարավոր է, ապա հրապարակային որակում տալը գնալով դժվար է դառնում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատավոր Տիգրան Փոլադյանը կկալանավորվի. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

(Ֆոտոշարք) Չկորցնելով արդիականությունը. թերլեմեզյանցիները

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում․ «Փաստ»

11/10/2025
Մամուլի տեսություն

Տեխզննման մութն ու ստվերը․ ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ․«Հրապարակ»

11/10/2025
Մամուլի տեսություն

ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է, թիրախում են բոլորը. «Ժողովուրդ»

10/10/2025
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Էմմա Պալյանը մեկ հայտարարագրում 3 սխալ է թույլ տվել. «Ժողովուրդ»

10/10/2025
Հաջորդ գրառումը

(Ֆոտոշարք) Չկորցնելով արդիականությունը. թերլեմեզյանցիները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական